Աժ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրություններից ամենադեմոկրատը Արագածոտնի Թլիկ եզդիաբնակ գյուղինն էր, երբ միակ թեկնածուն 9 կողմ, 13 դեմ ձայնով պարտվեց ինքն իրեն, բա… ճճ
էս մշակույթը(ազատ ու չվախենալու) ուշ թե շուտ շատ արագ մտնելու ա նաև եզդիաբնակ մյուս գյուղեր»:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: