Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կլինի տոնական լույսերի վառման արարողությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նա հայտնել է, որ տոնական օրերի համար քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում, որպեսզի հնարավորություն լինի ապահովել քաղաքացիների անվտանգ երթևեկությունը, եղևնուն մոտենալու համար քաղաքացիները խախտել են անվտանգության կանոնները, ժամանակավոր կոնստորւկցիաներով կառույց է լինելու: