Գազալցակայաններում ստուգումներ են. ինչ բացահայտումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արդեն մի քանի օր է՝ ստուգումներ է իրականացնում ՀՀ գազալցակայաններում: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված կառույցը կարող է ստուգումներ իրականացնել՝ առանց նախապես տեղյակ պահելով տնտեսվարողներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին երկու օրերի ընթացքում իրականացված 3 ստուգումներից արդեն 2-րդ դեպքն է արձանագրվել, երբ տնտեսվարողը տեղյակ է եղել բողոքի հիման վրա բացված ստուգման մասին:

Պարզվում է` պատճառը ֆեյսբուք սոցիալական ցանցերում բացված եւ գործող խմբերն են, որտեղ վարորդները կիսվում են իրենց դժգոհություններով, մտահոգություններով` գազալցակայանների, բենզալցակայանների վերաբերյալ: Իսկ տնտեսվարողներն ակտիվ հետեւում են այդ խմբերում տեղադրվող վարորդների բողոքներին եւ արագ, բայց ժամանակավորապես վերացնում իրենցմոտառկա թերությունները: Այս առիթով երեկ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը դիմել է խմբերի վարորդներին եւ առաջարկել խմբում գրառում անելուց առաջ տեղեկացնել տեսչական մարմնին, որպեսզի արագ եւ օբյեկտիվստուգում անեն, եւ միայն ստուգման ավարտից հետոիրենց գրառումներ անել խմբերում:

«Տեսչական մարմինը, բացի տարեկան ստուգումների ցուցակում ներառված տնտեսվարողներից, իրավասություն չունի այլ ստուգումներ իրականացնել, եթե չկա հիմք: Քաղաքացու դիմումը տեսչական մարմնի համար հիմք է հանդիսանում ստուգում իրականացնելու: Հետեւաբար առաջարկում եմ չզլանալ եւ ցանկացած դեպքում, եթե նկատում եք որեւէ չարաշահում, դիմել տեսչական մարմնին:

Դիմումը ներկայացնելու համար պարտադիր չէ անձամբ ներկայանալ, այլ կարող եք ստորագրված տարբերակը նկարել եւ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարը:




Լրահոս