Հայ-ռուսական հարաբերություններում զգալի խութեր կան. ո՞ւմ հետ են ռուսները կարողանում բանակցել և փոխզիջումների գնալ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է․ «Տարբեր առիթներով նշվել է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ռուս գործընկերների հետ շփումների հետ կապված որոշակի խնդիրներ են ունենում, հիմնականում դա կապված է ՀՀ կառավարող շրջանակների՝ մինչ իշխանություն եղած ժամանակահատվածը ծավալած գործունեության հետ։

Չնայած և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ իշխանության մյուս ներկայացուցիչները քանիցս հայտնել են, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», սակայն անզեն աչքով էլ ակնհայտ է, որ կան զգալի խութեր։

«Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ ներկայումս ռուսական քաղաքական շրջանակների համար հայաստանյան ներկայիս իշխանություններից ամենաընդունելի անձնավորությունը, ում հետ կարողանում են փոքրիշատե նորմալ բանակցել և փոխզիջումներ գտնել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Ի դեպ, կառավարությունում հենց Գրիգորյանն է ԵՏՄ հարցերով ընդհանուր աշխատանքների, ինչպես նաև ՌԴ հետ կապված փաստաթղթերի պատրաստման պատասխանատուն»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս