Կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս տարի եւս, ավանդույթի համաձայն, կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին զինվորների հետ: Ընդ որում, նման մտադրություն ունեն ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այլեւ ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը:

Սակայն թե՛ կառավարությունում եւ թե՛ խորհրդարանում պատգամավորները դեռեւս չեն շտապում գնալ արձակուրդի. կառավարությունն այս հինգշաբթի իր վերջին նիստը կանցկացնի, իսկ արդեն հաջորդ տարվա առաջին նիստը կլինի հունվարի 9-ին: Հետաքրքիր է, որ հունվարին նիստեր են սպասվում նաեւ խորհրդարանում, այնինչ նախկինում բուռն աշխատանքային շրջանը սկսվում էր փետրվարից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս