ՀՀԿ-ի կենդանության նշույլները. ինչպե՞ս մոռացան իրենց անցյալը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության`«նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքական զարգացումները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջվերջին զարգացումներն ունոր մարտահրավերները:

Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների եւ պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը»:

Այս հաղորդագրությունը մի քանի ակնարկներ է պարունակում իր մեջ, որոնք բոլորն էլ, իհարկե, մեծ հաշվով ՀՀԿ-ի գոյության մասին հիշատակումներ են:

Բայց եթե դետալացնենք ժլատ հաղորդագրության տեքստը, ապա ստացվում է, որ ՀՀԿ-ում քննարկել են ներքաղաքական վիճակը, որտեղ հեղափոխությունից հետո միայն իշխանությունն ու հաճախորդները չեն.ներկապնակում այլ գույներ կան: Քննարկել են սոցիալ-տնտեսական հարցեր՝ արձանագրելով իրողությունը, որԱմանորին ընդառաջ` անվերահսկելի, իսկ ավելի ճիշտ`կոնկրետտեղից ուղղորդված գնաճ չկա:

Գուցե «ՍԱՍ»-ում վարունգի 1 կիլոգրամը հատել է 6-7 հազար դրամի սահմանը, բայց էժան գնով վարունգ կարելի է ձեռք բերել այլ խանութներից: Նախկին իշխողռեժիմը քննարկել է արտաքին զարգացումները՝ գուցե արձանագրելով ԱՄՆ սենատի վերջերս ընդունած որոշումը՝ Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ այլ երկրներիհետ հավասարը-հավասարին հարաբերությունները եւ այլն:

Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա, թերեւս, ամենաշատ «ասելիքը» ՀՀԿ-ն այստեղ ունի. կորցրած 800 հա տարածք, գրեթե ամեն օր զոհվող զինվորներ՝ այսօրվա իրական հրադադարի ֆոնին, եւ այլն:

Մի խոսքով, իրապես քննարկելու շատ բան ունի ՀՀԿ-ն: Իսկ ինչ վերաբերում է 2020 թվական մտնելու «սպառնալիքներին», ապա թերեւս այս մասով չարժե որեւէ հիշատակում անել՝ միայն շեշտելով, որ «ազգային արժեքների եւ պետական շահի վրա խարսխված քաղաքական այդ «առաջատար ուժի» օրոք է ընդունվել Ստամբուլյան կոնվենցիան, որն այսօր փորձ է արվում փաթաթել իշխող թիմի գլխին:

Մի խոսքով, ՀՀԿ-ի 2020 մտնելու խրոխտ հայտարարությունը դժվար թե քաղաքական դաշտում նոր միտք գեներացնի:




Լրահոս