Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր
դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն
այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

ՌԴ դեսպանը ծանոթացել է համալսարանի ծրագրերին, առարկաների դասավանդմանը, հանդիպումներ է ունեցել
սպա-ունկնդիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: ՊԱՀՀ-ի ղեկավարության հետ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հետագա փոխգործակցության ուղղություններն ու հեռանկարները:




Լրահոս