ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր #varkvtb ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր #varkvtb ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն
կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով:
Ակցիայի ընթացքում, որը կտևի 01.12.2019 – 01.12.2020, վարկ ձևակերպելիս, հաճախորդները կստանան
հատուկ ինքնակպչուն պիտակ:

Ակցիային մասնակցելու կանոնները շատ պարզ են, անհրաժեշտ է.

 պիտակը փակցնել ձեր տան/մեքենայի պատուհանին կամ նոութբուքին/հեռախոսին,

 լուսանկարել,

 տեղադրել Ձեր Facebook-յան անձնական էջում,

 Ձեր հրապարակման մեջ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի էջը,

 նշել Ձեր անուն, ազգանուն հայրանունը և անձնագրի վերջին 3 նիշերը,

 նշեք #varkvtb:

Այնուհետև գործը հեշտանում է` հավաքել ամենաշատ թվով հավանումները (like) և կիսումները (share), որը հնարավոր է իրականացնել ընկերների օգնությամբ:

Բանկը իր հերթին, եռամսյակային կտրվածքով` եռամսյակի վերջին օրը 18:30-ին, կհայտարարի ամենաշատ թվով հավանումներ և կիսումներ հավաքած (միասին վերցրած) 3 հաղթող մասնակիցների անունները` ովքեր որպես մրցանակ կստանան իրենց վարկի տոկոսագումարների զրոյացում`1 տարի ժամկետով:

Բացի 3 գլխավոր մրցանակներից` Բանկի տեսանկյունից բոլոր գեղեցիկ և յուրօրինակ հրապարակումներ կատարող մասնակիցները ևս կպարգևատրվեն:

Ուշադրություն ակցիային չեն մասնակցում հրապարակումները, որոնք.

 կատարվել են բիզնես-էջի միջոցով,
 կատարվել են մինչ ակցիայի մեկնարկը,
 գովազդում են այլ ապրանքանիշ,
 հավաքել են կեղծ հավանումներ:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հրապարակումը հավանել և կիսվել 1 անգամ, նաև հնարավոր է հաղթել 1 անգամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ցանկանում է #varkvtb ակիցայի մասնակիցներին հաջողություն և սպասում է իր Ֆեյսբուքյան էջում գեղեցիկ և հետաքրքիր հրապարակումների:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:




Լրահոս