Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել, հայտնում են նախարարությունից:
«Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։
Այլ՝ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն», – ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ;
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էր հայտնել երեկ ստացած նամակի մասին՝ ասելով, թե խիստ գնահատականներ են առկա այդ նամակի մեջ։