Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ՀՔԾ-ի առջևում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանքներին է անդրադարձել և ներկայացրել։
Խաժակյանը նշեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրությամբ հանձնարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Սակայն նրա խոսքով, քաղաքապետն այսպիսի իրավասություն չունի նման լիազորություն վերապահելու, քանի որ «Երևան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ միայն մեկ անձ իրավունք ունի փոխարինել քաղաքապետին։ Նրա խոսքով, Հայկ Սարգսյանի ստորագրած 70 և ավելի իրավական ակտերը առ ոչինչ են