Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 16:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Lada 21010» (վարորդ՝ Դերենիկ Ի.), «Opel Astra G» (վարորդ՝ Սարգիս Թ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Միշա Պ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և շրջվել. գազատար խողովակից առկա է արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցները կդադարեցնեն գազի արտահոսքը:




Լրահոս