Ամուլսար տանող ճանապարհները փակ են. զիջումների չեն գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ անգամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Վայոց ձորի մարզի Ամուլսար տանող ճանապարհը հսկողները եղել են իրենց «պոստերում» ու որեւէ մեկին թույլ չեն տվել, որպեսզի մուտք գործեն տարածք: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը տոնական օրերին այնտեղ է եղել ու տեսել, թե ինչպես են հսկում Ամուլսար տանող ճանապարհը բնապահպաններն ու ակտիվիստները: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը հանդիպումներ է ունեցել նրանց հետ, զրուցել է, որից կրկին պարզ է դարձել, որ նրանք որեւէ զիջման չեն գնալու:

Պատգամավորը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես առկա «պոստերն» ու հսկողությունը շատ ուժեղ են, ու ջերմուկցիների հետ հանդիպումների, զրույցների ժամանակ էլ պարզ է դառնում, որ Ամուլսարը հանք չի դառնալու, քանի որ նրանք պատրաստ են ամեն կերպ պայքարել այդ ամենի համար:

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 28-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր՝ «Ինձ պատերազմ հայտարարելը դատապարտված զբաղմունք է», ու տեղեկացրել էր, որ «Լիդիան Արմենիանին» Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով 11 օրենք և 9 միջագային պայմանագիր է խախտվել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս