ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդները նոր բալային համակարգից դեռ գլուխ չեն հանում. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է ուժի մեջ  է մտել  Ճանապարհային ոստիկանության նոր բալային համակարգի ներդրումը:  Ըստ նոր համակարգի յուրաքանչյուր անձ ստանում է 9 տուգանային միավոր կամ բալ: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով:

Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ:

ArmLur.am-ը հարցախույզի միջոցով վարորդներից հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել իրենց կյանքում,  արդյոք կաշկանդվածություն, լարվածություն կա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս