ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այս տարի յարխուշտայի փառատոն կսկսենք»․ Փաշինյանը բացեց կառավարության նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց շնորհավորական խոսքով, ապա անցավ առաջիկա անելիքները ներկայացնելուն։ Վարչապետն ընդգծեց, որ 2019 թվականին հաջողվել է լուծել օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները։

«2020 թվականը պետք է ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջան դառնա։ 2020 թվականը ավելի լավ ենք սկսել, եւ այն նոր կամ նորացված հայեցակարգը, որ առաջարկեցինք, արդարացրեց իրեն»,- նկատեց Փաշինյանը։

Ապա նա մանրամասն ներկայացրեց այս տարվա անելիքները, փառատոնները, առանձնացրեց խնդիրները, որոնք առկա են՝ ընդհուպ անդրադառնալով տաքսի ծառայության ոլորտին։ Վարչապետն առանձնահատուկ շեշտ դրեց զբոսաշրջության զարգացման վրա եւ կառավարության տարբեր անդամների հանձնարարականներ տվեց։

«Զբոսաշրջիկների համար պետք է տեղեկատվական թերթիկներ պատրաստենք՝ առկա գների մասին, նաև տաքսիների առումով։ Երբ առիթ ունեցել եմ զբոսաշրջիկների մասին շփվելու, եւ հասկանալու նրանց խնդիրները, օրակարգը չի փոխվել վերջին տարիների ընթացքում։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ-ում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Սա քաղաքակրթական կարևոր խնդիր է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս