«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բժշկական հաստատությունների բժիշկների մոտ դժգոհության նոր ալիք է հասունանում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Երեւանում, ինչպես նաեւ մարզերում տեղակայված հիվանդանոցների մի քանի հարկը նախատեսվում է տրամադրել դատապարտյալներին նրանց բուժօգնություն տրամադրելու համար: Այս հանգամանքը խիստ մտահոգել է բժիշկներին, քանի որվերջիններս կարծիք են հայտնել , թե այդ հանգամանքը կարող է ադզեցություն ունենալ հիվանդանոցի վարկանիշի, առօրյայի, մթնոլորտի վրա:
Ըստ նրանց բացատրության՝ եթե դատապարտյալին վիրահատելու անհրաժեշտություն լինի, ապա նա վիրահատվելու է բոլոր քաղաքացիների համար նախատեսված վիրահատարանում եւ առաջին օգնությունը ստանալու է բոլորի համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում,ուստի այս քայլով ոչինչչի փոխվել, ընդամենը նորհսկողություն են մտցնում հիվանդանոցներ: Ի վերջո, ո՞ր հիվանդանոցներում են նախատեսել դատապարտյալների համար հատուկ հարկեր տրամադրել:
Նախ փորձեցինքտեղեկությունը պարզել ՀՀ արդարադատության նախարարությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին.«2018 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 880-Ն որոշման նախագիծը:
Նշված լրացումների արդյունքներով՝ սահմանվում է, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունըեւ սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ Երեւան քաղաքում՝ 500 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով եւ երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժնի վերջին նախադասությունն ուժիմեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 880-Ն որոշման պաշտոնական հրապարակումից՝
ա. մեկ տարի հետո Երեւան քաղաքի բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 500 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար,
բ. երկու տարի հետո մարզերի բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 եւ ավելի մահճակալ ունեցողբազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 880-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի:
Որոշման պահանջները գործնականում ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներից:
Ներկայում ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում որոշման պահանջները փաստացի ապահովելու եւ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով»:
Իսկ որո՞նք են այն հիվանդանոցները, որտեղ դատապարտյալների համար կոնկրետ հարկեր են հատկացնելու.դրանք են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը եւ «Արմենիա» բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ» օրաթերթը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից հետաքրքրվեց, թե արդյոք շենքային պայմանները համապատասխանում են չափանիշներին. ի պատասխան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ շենքային պայմանները համապատասխանչեն, եւ ներկայումս իրենցմոտ պլանավորման փուլ է:
Քնար Մանուկյան