Ի՞նչ հանձնարարական է ստացել նախկին փոխնախարարը. նոր մանրամասներ Սերժ Սարգսյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի եւ այլ պաշտոնատար անձանց մասով գործը ուղարկվել է հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու համար:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների՝ պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ«Ֆլեշ»ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ունույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնել կամ վատնել, որը պատիժ է սահմանում կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»):

Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնել կամ վատնել, որը պատժվում է ազատազրկմամբ` հինգիցութ տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»):

Քրեական գործիցվերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Դատելով իրավապահների կողմից առաջադրած մեղադրանքից՝ վերջիններս խնայել են Սերգո Կարապետյանին, մինչդեռ Սերժ Սարգսյանին 5-8 տարվա ազատազրկում է սպասվում: Ըստ Էության, Սերգո Կարապետյանին խնայելու հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ, ըստ լուրերի, նա է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի եւ գործով անցնող անձանց դեմ: Արդյունքում Սերժ Սարգսյանը եւ վերջինիս մտերիմ Բարսեղ Բեգլարյանը մեղադրանքը չեն ընդունում:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրուցեց գործով մեղադրյալ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, փաստորեն,Դուք օժանդակել եք, որ Սերժ Սարգսյանը եւ Բարսեղ Բեգլարյանը առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնեն, ընդունո՞ւմ եք Ձեր մեղքը, նման բան արե՞լ եք:

-Ես իմ մեղքը չեմ ընդունում:

-Այդ դեպքում ո՞նց կբացատրեք այն հանգամանքը, որ Ձեզ այդ արարքի համար են մեղադրում:

-Քրեական գործ է հարուցված, պրոցես է գնում:

-Հիմա այդ քրեական գործի պրոցեսի արդյունքներով Դուք օժանդակո՞ղ եք եղել:

-Ես կատարել եմ այն, ինչ ինձ հանձնարարել են:

-Ո՞վ է հանձնարարել, նախկին նախարար Սերգո Կարապետյա՞նը:

-Կներեք, չեմ կարող խոսել:

Քնար Մանուկյան




Լրահոս