Մելբուրնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունը: Տղամարդկանց մենապայքարում քիչ առաջ ավարտվեց կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը առանց մեծ բարդությունների կարողացավ 3:0 (7:6,6:4,6:3) հաշվով պարտության մատնել Ռոջեր Ֆեդերերին:
Նովակ Ջոկովիչը եզրափակչում կմրցի Դեմենիկ Թիմ Ալեքսանդր Զվերեւ զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը Ավստրալիայի Բաց առաջնությունում հաղթել է 7 անգամ:
Էդմոն Մարտիրոսյան