ՀԱՐՑ. Ի՞նչ է անձնավորված հաշվարկը:
Ալիսա Հայրապետյան (51 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 3-րդ հոդվածի համաձայն` անձնավորված հաշվարկը ՀՀ կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ է՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 12-րդ, 13-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված եկամտային հարկի անվանական հաշվարկ, եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ավելացնենք, որ անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրներն են՝
հարկային օրենսդրության կիրառման եւ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ճշտության ապահովումը, մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծումը եւ հաշվարկ-կանխատեսումների իրականացումը, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բնականոն գործունեության ապահովումը, ֆիզիկական անձանց կենսաթոշակային իրավունքների իրականացման ապահովումը:
Ի դեպ, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառված տեղեկությունները խորհրդապահական են եւ կարող են տրամադրվել տվյալների սուբյեկտինեւ երրորդ անձանց միայն օրենքով նախատեսված դեպքերում: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից տվյալների սուբյեկտին, ինչպես նաեւ երրորդ անձանց տրամադրվող տվյալները եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: