Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու «գինը». «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն անգամ զինված մարդու հետ գնաց բանակցեց. սեփական մեքենայով տարավ բաժին, բանակի օրով անգամ աշխատեց ու բերման ենթարկեց վարչապետին կծու, թթու խոսք ասողներին:

Հիմա այս բոլորը հո անպատասխան չե՞ն մնալու: Սակայն եթե նրա համար այդ ամենը պաշտոն ստանալու «գինն» է. շարքային ոստիկաններին այս վիճակը վաղուց տհաճ է ու անընդունելի:

Մեր տեղեկություններով՝ վերեւից իջեցված անտրամաբանական հրահանգներից իրավապահ համակարգում շատերն են սկսել նեղվել, սակայն ինչպես բոլոր իշխանությունների ժամանակ, այսօր էլ ստիպված են սեփական «խաչը» անտրտունջ տանել: Բայց դրան զուգահեռ նրանք նաեւ հասկանում են, որ հանրության աչքում ոստիկանական համակարգը կամաց-կամաց փորձում են արժեզրկել:

Այս օրերին համակարգում շատերն են նկատում, որ անհեթեթ հրահանգների պատճառով նրանց գործողությունները ոչ միայն իրավական նորմերի մեջ չեն տեղավորվում, այլեւ շատ հաճախ զավեշտալի են: Բայց այս ամենից զատ ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում:

Մեր աղբյուրի պնդմամբ, համակարգում կանխատեսում են, որ ընդդիմադիրների ակտիվ գործողություններին զուգընթաց հնարավոր է Նիկոլ Փաշինյանն այնպիսի հրահանգներ տա, որ սեւազգեստներին ու սատանաներին բռնելու հրահանգն ընդամենը «ծաղիկ» կթվա:

Իրավապահները դժվարանում են անգամ կանխատեսել, թե վաղը ինչ հրահանգ կարող է «վերեւից» իջնել, երբ այլախոհները սկսեն քաղաքական ակտիվ պայքարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս