Հենրիխ Մխիթարյանն արդեն մարզվում է. նա կմասնակցի «Բոլոնիայի» դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից եւ կարող է մասնակցել Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը:

Իտալական պարբերականները տեղեկացնում են, որ Հենրիխն արդեն մարզվում է թիմի հետ եւ պատրաստ է հայտնվել «Բոլոնիայի» դեմ խաղի հայտացուցակում:

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի Ա Սերիայի առաջնության 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս