«Յուվենտուսը»՝ Dream Team ստեղծելու ճանապարհին. հավերժական թշնամիները հնարավոր է միավորվեն Թուրինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ամռանը պայթեցնել ֆուտբոլային տրանսֆերային շուկան: Իտալական ակումբի նախագահ Անդրե Անյելին մտադիր է ամիսներ անց թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լեո Մեսսիին:

Մեսսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ Լեոն յուրաքանչյուր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել թիմը, եթե ցանկանա:

Արգենտինացին խնդիրներ ունի իսպանական թիմի ղեկավարության հետ եւ մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին: Մեսսիին ձեռքբերելու համար Թուրինում պատրաստվում են դիմել դիվանագիտական քայլի եւ թիմ հրավիրել անգլիական «Մանչեստեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Այդ դեպքում Մեսսին դժվար հրաժարվի թուրինյան ակումբ տեղափոխությունից:

Անյելին կարծում է, որ այս տրանսֆերն իրականացնելու հարցում իրեն կօգնի նաեւ իր թիմի առաջատարը` Կրիշտիանու Ռոնալդուն: Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից երկուսի «միաձուլումը» հավերժ կմնա պատմության մեջ:

Անյելին ամռանը միայն Մեսսիով չի բավարարվի: Նշվում է, որ «Ծեր Սինյորան» կփորձի գնել «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային եւ «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Իտալական ակումբի ղեկավարությունը Վիրջիլի համար նախատեսել է 180մլն եվրո, իսկ Պոլի համար` 120մլն եվրո:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս