Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: սպասելիքները և անելիքները» խորագրով քննարկումը, որի նպատակն է լրատվամիջոցների և իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ ներկայացնել այն մարտահրավերներից, որոնց առջև այսօր կանգնած է մամուլը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել: Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների համապատասխան աշխատանքներից հետո հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1 մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, եւ 34–177 հոդվածի երրորդ մասի 1.1 կետով՝ գողություն, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում