Հարց քաղաքացիներից՝ եթե զինծառայողը ազատվում է զինծառայությունից հիվանդության կամ վնասվածքի պատճառով, նա ճանաչվո՞ւմ է հաշմանդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Եթե զինծառայողը ազատվում է զինծառայությունից հիվանդության կամ վնասվածքի պատճառով, ապա նա ճանաչվո՞ւմ է հաշմանդամ:

Սուրեն Պողոսյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողը հաշմանդամ է ճանաչվում, եթե զինծառայության ընթացքում ձեռք բերած օրգանիզմի ֆունկցիաների՝հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված կայուն խանգարումներն առաջացրել են կենսագործունեության որեւէ տեսակի եւ որեւէ աստիճանի սահմանափակում եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Հիմք՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդված:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ անձի մասնագիտական անաշխատունակության կորստի աստիճանը որոշվում է՝ պայմանավորված աշխատանքային խեղմամբ եւ մասնագիտական հիվանդությամբ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս