Հարց քաղաքացիներից՝ կարելի՞ է արդյոք արտոնագիր ձեռք բերել կոնկրետ օրերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կարելի՞ է արդյոք արտոնագիր ձեռք բերել կոնկրետ օրերի համար:

Արուս Միքայելյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթների 12-րդ կետի համաձայն՝ Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում՝ 300մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում՝ 200մ2 եւավելի, սահմանամերձ գյուղերում՝ 100մ2 եւ ավելի մակերես ունեցող, անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում կարող է տրամադրվել արտոնագիր՝որեւէ ամսվա օրվա կամ օրերի համար:

Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս օրենքով սահմանված 1.0 գործակիցը նվազեցվում է 0.02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի եւ յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր: Ի դեպ, համապատասխան արտոնագրային գումար վճարողները, բացի արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներից, կարող են իրականացնել նաեւ այլ գործունեություն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս