Իմքայլականները ԱԺ նախագահին ակնարկել են խմբակցությունից անկախանալու մասին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի հարցով իշխող թիմին ուղղված քաղաքական ղեկավարության ուլտիմատումն առ այն, որ 500 հազարից պակաս ձայն հավաքեք, «հետեւանքները» ձեր մաշկի վրա եք զգալու՝ պատգամավորները կզրկվեն մանդատներից, նախարարներն ու մարզպետները՝ պաշտոններից, «Իմ քայլում» խլրտոց էր առաջացրել։

Իշխող խմբակցության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հարցը բուռն քննարկվել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մոտ, եւ պատգամավորներից շատերը հասկացրել են, որ հանգիստ կարող են մանդատը վայր չդնել, պարզապես դուրս գալ խմբակցությունից եւ անկախանալ, ինչպես Արման Բաբաջանյանն ու վերջերս նաեւ Տիգրան Ուրիխանյանն արեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս