Երեկ` մարտ 8-ին` Կանանց միջազգային օրը, Արգենտինայի Առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզն ընդունեց մասնավոր այցի շրջանակներւմ Արգենտինայում գտնվող Աննա Հակոբյանին` Հայաստանի վարչապետի տիկնոջը: Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ողջունում է իրենց հասարակություններին նվիրված այս երկու կանանց հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ֆեյբուքյան էջում:
«Ֆաբիոլա Յանյեզն ինստագրամյան իր էջում ընդգծել է. «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, որը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում երեխաների, խոցելի ոլորտների, շրջակա միջավայրի պաշտպանության ասպարեզում: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր լինելուց բացի` Աննան նաև ղեկավարում է քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված «City of Smiles», ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների աջակցության «Իմ քայլը», ինչպես նաև երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Woman of Peace հիմնադրամները: Հաճույքով մտքեր փոխանակեցինք սոցիալական ու խոցելի ոլորտներում կատարած մեր աշխատանքների մասին` կիսելով միմյանց մտահոգությունները»,- ասված է դեսպանության գրառման մեջ: