Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ կին նախագահ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի մեջլիսը (խորհրդարան) մարտի 10-ին կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ Է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային:

Նրա թեկնածությունն առաջադրել Էր «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը, որի ներկայացուցիչները օրենսդիր մարմնի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով 70 մանդատ են շահել 125-ից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գաֆարովայի օգտին քվեարկել Է 116 պատգամավոր: Նշվում Է, որ անկախության տարիների ընթացքում առաջին անգամ երկրի խորհրդարանը կին Է գլխավորում:




Լրահոս