Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով․ ապրանքների մատակարարման հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց՝ Հայաստանում հաստատված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արդյոք ՊՆ-ն ամեն ինչ արել է, եւ առաջիկայում սնունդի ու այլ ապրանքների մատակարարման խնդիր չի լինի: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական եւ ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության եւ այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է: ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով եւ այլ միջոցներով: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս