Հայտնի է, թե որ դատավորին է մակագրվել Արամ Օրբելյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Փաստաբանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել։

Ինչպես տեղեկացվում է «Դատալեքս տեղեկատվական համակարգը», գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։ Նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ վարչապետը հայտարարել էր, որ Արամ Օրբելյանը, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, «էն ժամանակներում, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով, իսկ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»: Այս հայտարարությունն էլ դատական հայցի հիմք է դարձել։




Լրահոս