Էրեբունի վարչական շրջանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի խճուղու թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և հիմնարկների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս