ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է զգուշանան բոլորը, նաև երեխաները․ Արսեն Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում այժմ ընթանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանի մամուլի ասուլիսը։ Նա նշեց, թե դպրոցահասակ երեխաներ կան, որոնք մեկուսացված են կամ կորոնավիրուսով վարակված։

«Երբ մենք նշում ենք՝ որևէ տարիքային խմբի քիչ խոցելի լինելու մասին, մենք խոսում ենք առողջ երեխաների մասին։ Հավելյալ ջանքեր պետք է ձեռնարկենք քիմիոթերապիա ստացող երեխաների հարցում։ Ես ինքս եթե վարակվեմ, բարդություն չեմ կարող ունենալ, սակայն կարող եմ տարածող լինել ուրիշների համար։ Բոլորս պետք է պահպանենք այդ կանոնները՝ հեռավորության, ձեռքերը ախտահանելու, լվանալու, փռշտալու, հազալու հիգիենան։ Ասել՝ այս կամ այն դեղն ուղիղ բուժում է, ասել չեն կարող», – նշեց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս