Մենք բախտավոր ենք, որ տեսնում ենք նրանց խաղը․ Կական ընտրություն է կատարել Ռոնալդուի եւ Մեսսիի միջեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլանի» եւ իսպանական «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Կական ընտրություն է կատարել ներկայիս ֆուտբոլի 2 լավագույնների՝ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Լեո Մեսսիի միջեւ․«Ես խաղացել Ռոնալդուի հետ, նա ամհավանական է, բայց ես կընտրեմ Մեսսիին։ Լեոն հանճար է, իսկական տաղանդ։

Կրիշտիանուն մեքենա է։ Նա ուժեղ է ոչ միայն իր ֆիզիկականի եւ արագության հաշվին, նա ուժեղ է բոլոր առումներով։ Ռոնալդուն միշտ ցանկանում է հաղթել եւ լինել լավագույնը։ Ինձ համար դա ամենանհավանական բանն է նրա մեջ։ Նրանք հաստատ կընդգրկվեն համաշխարհային սպորտի պատմության լավագույն 5 մարզիկների մեջ։Մենք բախտավոր ենք, որ տեսնում ենք նրանց խաղը»,-Կակայի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն եւ Կական միմյանց հետ Մադրիդի «Ռեալում» հանդես են եկել 2009-ից 2013 թվականներին

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս