Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մնալ Մադեյրայում մեկուսացման մեջ իր ընտանիքի հետ միասին: Սակայն, անգամ կարանտինը չի խանգարում պորտուգալացուն մնալ ժամանակակից եւ իր սովորության համաձայն փոխել սանրվածքը:
Այս դեպքում Կրիշտիանուին այդ հարցում օգնել է իր ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը: Կրիշտիանու Ռոնալդուն իր պաշտոնական էջում հրապարակել է այս տեսանյութը եւ գրել.
«Մնացեք տանը եւ շարունակեք լինել ժամանակակից»:
Հիշեցնենք, որ պորտուգալացու ակումբակիցներից COVID-19-ով վարակվել են իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին, ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդին եւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:
Էդմոն Մարտիրոսյան