Միացյալ Թագավորությունում 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 708 մարդ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով կառավարության հրապարակած վերջին թվերին:
Տեղի ժամանակով ապրիլի 3-ին ժամը 17:00-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հոսպիտալացված անձանցից, ովքեր կորոնավիրուսի դրական ախտորոշում են ունեցել, մահացել է ընդհանուր առմամբ, 4 հազար 313 մարդ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 708-ով:
Շաբաթ օրը ժամը 09: 00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 183 հազար190 մարդ: Միացյալ Թագավարությունում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 41 հազար 903 է: