Ֆրանսիական «Ռեյմսի» բժիշկ Բերնար Գոնսալեսը ինքնաասպանություն է գործել։ 60-ամյա մասնագետը վարակված է եղել կորոնավիրուսով։ La Parisien-ը հայտնում է, որ բժշկի ինքնասպանության պատճառը հենց կորոնավիրուսն է եղել։ Գոնսալեսը գրություն է թողել, որտեղ բացատրել է իր արարքի պատճառները։
Ռեյմսի քաղաքապետ Արնո Ռուբինեն ,ամեն դեպքում, հրաժարվել է բացահայտել ՝ ինչ է գրված եղել Գոնսալեսի թողած նամակի մեջ։
«Իմ բոլոր մտքերը նրա ծնողների, նրա կնոջ եւ ընտանիքի հետ են։ Նա COVID-19-ի զոհերից մեկն է։ Ես գիտեմ, որ նա գրություն է թողել, որտեղ բացատրել է ամեն ինչ, սակայն չեմ ցանկանում անդրադառնալ դրան»,- ասել է Ռուբինեն։
Հավելենք, որ Գոնսալեսը իր կնոջ հետ եղել է մեկուսացման մեջ։
Էդմոն Մարտիրոսյան