ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ասում են, որ գիշերային հաշվիչ տեղադրելու դեպքում մի փոքր կխնայեմ էլեկտրաէներգիան: Ո՞ւմ պետք է դիմեմ եւ ինչքա՞ն պիտի վճարեմ  գիշերային հաշվիչ ունենալու համար:Դոնարա Յավրյան, 47 տարեկան, ատամնաբույժՊԱՏԱՍԽԱՆ. Գիշերային հաշվիչ տեղադրելու համար անհրաժեշտ է 20000 դրամ  վճարել ՎՏԲ-ի ցանկացած մասնաճյուղում: Վճարումից հետո ցուցակները ուղարկվում են էլցանցի մասնաճյուղ, ու արդեն մասնաճյուղի տվյալ աշխատակիցը զբաղվում է հաշվիչի տեղադրման հարցերով: Միայն 1 տարի հետո գիշերային տարիֆի հաշվին մարվում է նախապես մուծված 20000 դրամը:Հայէլցանցերի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն բավականին հեշտ գործընթաց է ենթադրում գիշերային հաշվիչ ունենալը: Միայն մնում է փաստերով պարզել, թե իրականում ինչքանով է էժան հաշվարկվում էլեկտրաէներգիայի վարձը: Գուցե հաշվիչները վաճառելիս գովազդը բավականին լավ է արվում, բայց իրականությունը կարող է տարբեր լինել: Նաեւ հարց է, թե ինչքանով է մամուլի քարտուղարի նկարագրած գործողությունների ընթացքը մատչելի ու հասանելի շարքային քաղաքացուն: «Ժողովուրդ»-ը կհետեւի ՀՀ քաղաքացիների դժգոհությանը եւ դրանք պարբերաբար կներկայացնի «Հայէլցանցեր»  ընկերությանը:




Լրահոս