Թրամփի ճեպազրույցներից առաջ լրագրողները կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ. ՏԱՍՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:

«Սպիտակ տունը, ինչպես նաև Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հայտնում են, որ յուրաքանչյուրը ճեպազրույցից առաջ կհանձնի էքսպրես թեստ՝ կապված կորոնավիրուսի հետ»,-նշում է լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բժիշկներն ու անվտանգության աշխատակիցները ստուգելու են բոլոր նրանց, ովքեր կարող են անմիջական շփման մեջ գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի ու փոխնախագահ Մայք Փենսի հետ:




Լրահոս