Հայտնի է` որքան ֆինանսական կորուստ են ունենալու «Ռեալն» ու «Բարսելոնան» ICC-ի չեղարկման արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ ամռանը նախատեսված Միջազգային չեեմպիոնների գավաթի մրցաշարը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված:

Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն` կատալոնական «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը» մրցաշարի չեղարկման արդյունքում կկորցնեն 18-ական միլիոն եվրո:

Իսպանական գրանդները պետք է հանդիպում անկացնեին միմյանց դեմ Լաս Վեգասում:
Հիշեցնենք, որ International Champions Cup-ը ակումբային ընկերական մրցաշար է, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն ակումբները:
ICC-ն անցկացվում է 2013 թվականից տարբեր երկներում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս