ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը:

Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:

Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։

Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանության էջում արված գրառման մեջ։

||| Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը: Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան: Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը:

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Sonntag, 12. April 2020




Լրահոս