Կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։ Այն ևս վերաբերում է կոմունալ վճարումներին։
Ըստ այդմ, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝
բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Հավելենք, որ այն դեպքում, երբ վճարումները կատարված են, այդ գումարները դեպոզիտ կդառնա։
Հիշեցնենք, որ մինչև այս էլ մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիա եւ մինչև 10 հազար դրամ գազ սպառած բնակիչների փոխհատուցումը 50 տոկոս կլինի։