Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Երեկ Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին և մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,- գրել է Ստեփանյանը։
Ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։