ՀԱՐՑ. Երբ վարորդը մեքենան վարում է եւ հանկարծ դիմացի մեքենայի անիվների տակից փոքրիկ քարի կտոր թռնում ու հարվածում է դիմացի մեքենայի դիմապակուն, վարորդի կամքից անկախ ստացած վնասը ո՞վ պիտի փոխհատուցի:Պողոս Մանասյան, 56 տարեկան, էլեկտրիկՊԱՏԱՍԽԱՆ. Այդ վնասը, ըստ երեւույթին, պիտի փոխհատուցի ճանապարհի տերը: Այսինքն` ով տիրապետում է այդ ճանապարհին: Ճանապարհը պիտի լինի մաքուր վիճակում: Պատասխանատու է թե՛ թաղապետարանը, թե՛ տրանսպորտի նախարարությունը, ով որ տնօրինում է այդ ճանապարհը: Ճանապարհային ոստիկանությունը նույնպես պետք է փաստի, եւ եթե փաստը ամրագրվել է, կան կոնկրետ վկաներ ու տվյալ դեպքում պատասխանատու կազմակերպությունը հրաժարվում է փոխհատուցել, ապա վարորդը իրավունք ունի դատի տալ եվ պահանջել փոխհատուցում:«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատկերացնո՞ւմ եք, թե մենք ինչքան պիտի զարգանանք, որ սկսենք դատի տալ ավտոճանապարհին հայտնված քարի կտորներից կրած վնասների համար: Թեեւ վնասներն այդքան փոքր չեն, այնուամենայնիվ, հայկական մենթալիտետ հասկացությունը իրենն անում է: Իսկ ինչ վերաբերում է ճանապարհի սպասարկուներին, ապա նշենք, որ նրանք ավելի շատ զբաղված են փոսերի նորոգումներով եւ մի քարի ավել կամ պակասը «երկրորդական» խնդիր է: Բայց լավ կլիներ, որ կապի եւ տրանսպորտի նախարարությունն ու համայնքների ղեկավարները ուշադրություն դարձնեին խնդրին: Իսկապես, պարոնի բարձրացրած հարցը բավականին արդիական է: Մարդիկ այսօր մի կերպ են իրենց գոյությունը քարշ տալիս, բայց ստիպված են լինում այդպիսի չնախատեսված ծախսեր կատարել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ