Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանաիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հիշել է իր մանչեստերյան կարիերայի առաջին հատվածն ու խոսել «Կարմիր սատանաների» նախկին լեգենդար գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյոսոնի հետ հարաբերությունների մասին։
«Իմ եւ Ալեքս Ֆերգյուսոնի միջեւ չկար բավարար վստահություն: «Բլեքբերնի» դեմ հանդիպումը դարձավ վերջին կաթիլը: Խաղադաշտում չկար ոչ մի կիսապաշտպան, կենտրոնում խաղում էին Պարկ Ջի Սունն ու Ռաֆայելը: Ես այդպես էլ չմասնակցեցի հանդիպմանը: Մենք պարտվեցինք: Ֆերգյուսոնն ինձ ասել էր, որ դուրս գամ նախավարժանքի, բայց նա ինձ խաղադաշտ դուրս չբերեց: Դա կոտրեց իմ սիրտը: Հետո ես Էվրային ասացի, որ հեռանալու եմ, սակայն դա այդքան էլ հեշտ չէր: Ես տեղափոխվեցի «Յուվենտուս» ` չունենալով երաշխավորված տեղ մեկնարկային կազմում: Ես պարզապես ցանկանում էի ցույց տալ, որ կարող եմ խաղալ»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն:
Հիշեցնենք, որ Պոգբան 2016 թվականին է «Յուվենտուսից» վերադարձել «Մանչեատեր Յունայթեդ»:
Էդմոն Մարտիրոսյան