ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհում կորոնավիրուսից վարակված հայերի թիվը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք․ Զարեհ Սինանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը:

Վերջինս խոսել է այն մասին, թե Սփյուռքը ինչ մասնագիտական և ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, իրավիճակը սփյուռքյան համայնքներում:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ Զարեհ Սինանյանը ասել է․
«Մեզ հիմնականում դիմում են Իրանից ու Լիբանանից։ Սակայն Ռուսաստանից դիմողների թիվն անհամեմատ մեծ է, քան մյուս երկրներից դիմողները։
Վարակվածների թիվն այնքան մեծ է, որ դրան հետևելն արդեն անիմաստ էր։ Շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք»,- հայտարարել է սփյուռքի հանձնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս