Հայտնի է դարձել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի վերսկսման ամենահավանական ժամկետները: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը` Եվրոպա լիգան կվերսկսվի օգոստոսի 2-ին կամ 3-ին, իսկ Չեմպիոնների լիգան` օգոստոսի 7-ին կամ 8-ին: Այդ պարագայում եվրագավաթային հանդիպումներ կանցկացվեն ամեն 3 օրը մեկ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն պլանավորում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անցկացնել օգոստոսի 29-ին:
Հիշեցնենք, որ սպորտային գրեթե բոլոր առաջնություններն ու մրցաշարերը դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով: Մեր օրերի ժանտախտով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 2,332,466-ի, որոնցից մահացել են 160,784-ը, իսկ բուժվել`600,006-ը:
Էդմոն Մարտիրոսյան