ArmLur.am-ի տեղեկություններով, Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Մեր տեղեկություններով, վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոն Ղազարյանը։ Նա նախկինում զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի, ապա ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնները։
Հավելենք, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանն այժմ զբաղեցնում է Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։