Արտակարգ դրության օրերին ՄԻՊ թեժ գծի զանգերի թիվը 4 անգամ աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է 116 համարով գործող թեժ գծի զանգերի թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մասնավորապես, եթե 2019 թվականի ապրիլի 16-ին ստացվել է 40 զանգ, ապա 2020 թվականի ապրիլի 16-ին՝ 148, կամ եթե 2019 թվականի մարտի 27-ին ստացվել է 55 հեռախոսազանգ, ապա 2020 թվականի մարտի 27-ին՝ 197 և այլն։

Նման պարագայում առաջավում է քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը, որոնք պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում:




Լրահոս