ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ժողովուրդը պահանջում է հատուցում, մեր հողերի վերադարձ․ Արամ Ա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Անթիլիասի վանական համալիրում պատարագի ժամանակ ուղերձ հղեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

«Հայ դատը հայ ժողովրդի դատն է, հետեւաբար Հայ դատը մենք պետք է շարունակենք համահայկական մասշտաբով: Մեն ժողովրդի արդար իրավունքները պետք է քաղաքական եւ իրավական հիմնավորումներով հետապնդել միջազգային շրջանակներում:

Պետք է լինել իրապաշտ: Դժբախտաբար այսօրվա աշխարհը իրավունքներից հեռու է: Այսօրվա աշխարհաքաղաքական պայմանները, այսօրվա քաղաքական դասավորումները հիմնված են ազգերի ու գերտերությունների տնտեսական ու քաղաքական շահերի վրա: Մարդու իրավունքների հռչակագիրը, դժբախտաբար թղթի վրա է մնացել: Ազգերի իրավունքները, աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքում է գտնվում: Հետեւաբար մեր մոտեցումը պետք է լինի իրապաշտ: Մեր դատի այժմեականացումը, քաղաքական ու իրավական հիմքերով աշխարհի առջեւ պարզելը հրամայական է: Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին»,-նշեց Արամ Ա-ն։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս