Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է իր աշխատավայրում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նա ինքնամեկուսացել է աշխատանքի վայրում: Մենք իհարկե, գնում ենք տուն՝ գիշերելու: Մենք աշխատում ենք Սմոլենսկի հրապարակում, կապի ենք դուրս գալիս օնլայն»,-ասել է Զախարովան «Էխո Մոսկվի» ռ/կ-ի եթերում: