Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել է թվեր՝ մարզում կորոնավիրուսի ֆոնին արձանագրված իրավիճակի մասին:
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- գրել է մարզպետը: